25.11.2024
Նիկոսիայում կայացավ Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափով առաջին եռակողմ հանդիպումը
prev Նախորդ նորություն

Փաշինյանը հայտարարեց Հայաստանում աակակոռուպցիոն դատարան ստեղծելու մասին

Առաջիկա երեք տարիների ընթացքում Հայաստանում նոր, հակակոռուպցիոն դատարան կստեղծվի։ Նման մտադրության մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նա անդրադարձավ այն հարցին, թե ինչու անցած մեկ տարվա ընթացքում դատական համակարգում անհրաժեշտ բարեփոխումներ չեն արվել: Փաշինյանը դա պարզաբանեց այն խնդրով, որ դատավորների աշխատավարձերը չեն համապատասխանում այն մտադրություններին, որ ունեն՝ ունենալ անկաշառ դատական համակարգ: Իսկ այս պահին պետությունը թեև կարող է նրանց աշխատավարձերը բարձրացնել, բայց չի գնա դրան, քանի որ հասարակությունը դա ճիշտ չի ընկալի: Եվ ստացվում է, որ քչերն են համաձայն աշխատել 400 հազար դրամ աշխատավարձով, քաջ գիտակցելով, որ կաշառք վերցնել չեն կարողանալու.


«Առանց դատավորների աշխատավարձի լրջորեն բարձրացման չենք կարող մենք ունենալ դատական անկախ համակարգ։ Ինձ պետք չէ մարիոնետային դատարան, որովհետև ես հավատում եմ այն իդեալներին, որոնց հիման վրա մենք Հայաստանում արել ենք փոփոխություններ։ Եթե ինձ պետք լիներ մարիոնետային դատական համակարգ, ապա այն պատրաստի դրած էր։ Ես դատարանների դռները արգելափակեցի, որպեսզի ցույց տամ, որ ինձ պետք չէ մարիոնետային դատական համակարգ»,- ասաց վարչապետը։


Փաշինյանը նշեց, որ բյուջեի միջոցներով հնարավոր է բարձրացնել դատավորների աշխատավարձերը, սակայն դեռ այդ քայլին չեն գնա.


«Եթե մեր միջազգային գործընկերները մեզ աջակցեն, երեք տարվա ընթացքում մենք, օրինակ, հակակոռուպցիոն դատարան կստեղծենք, հակակոռուպցիոն դատարանում ինչ-որ ձև կգտնենք բարձր աշխատավարձերով, նոր լուրջ մասնագետներ ներգրավել, որոնց վստահելիությունը վեթթինգով, ունեցվածքով կլինի բարձր: Երեք տարի հետո և՛ հանրությունը դա կտեսնի, և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը, որ իրոք անկախ դատական համակարգ ունենալը լավ է, օգտակար է պետությանը, տնտեսությանը: Եվ երեք տարի հետո մենք կարող ենք մեր ժողովրդին համոզել»,- հավելեց Հայաստանի վարչապետը։