29.09.2024
Տիգրան Մուկուչյանը պետք է հրաժարական տա. Մելիքյան
15.10.2018
Տիգրան Մուկուչյանը պետք է հրաժարական տա. Մելիքյան

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն արժանահավատ ու համարժեք չեն կարող համարվել, եթե դրանց կազմակերպման ու անցկացման պատասխանատուն լինի ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայիս կազմը՝ Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ: Այս մասին հայտարարել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: «ՀՀԿ-ական ընտրակեղծարարության մեքենան պետք է ոչնչացվի ոչ միայն խոսքով, այլև գործնականում»,- Facebook-յան իր էջում գրել է նա: Արման Մելիքյանը համոզված է, որ ընտրությունների արժանահավատությունը հարվածի տակ չդնելու, դրանք չվարկաբեկելու համար անհրաժեշտ է, որ ՀՀ ԿԸՀ բոլոր գործող անդամները ժամ առաջ հրաժարական տան կամ էլ պաշտոնանկ արվեն: Եվ ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության թիվ մեկ մտահոգությունը պետք է, որ դա լինի: Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ France 24-ին տված հարցազրույցի, այսօր կամ վաղը հրաժարական կտա. «Արտահերթ ընտրությունները պետք է կայանան դեկտեմբերի 9-10-ին: Դա կլինի այն պարագայում, երբ ես հոկտեմբերի 16-ին ներկայացնեմ իմ հրաժարականը»,- ասել էր վարչապետը: