23.11.2024
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը՝ հյուպատոսական ընդունելության կարգի մասին
prev Նախորդ նորություն

Հայաստանում ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը -17,2 տոկոս անկում գրանցել

Հայաստանում ապրիլ ամսին տնտեսական ակտիվության ցուցանիշը շեշտակի՝ -17,2 տոկոս անկում գրանցել: Այդ մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի՝ մայիսի 25-ին հրապարակած Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներից:


Ապրիլ ամսին տնտեսական ակտիվության ցուցանիշի նման շեշտակի անկումը շատերի համար սպասելի էր, քանի որ մարտ-ապրի ամիսներին ՀՀ-ում կորոնվիրուսի համավարակի տարածման կանխարգելման նպատակով մտցված արտակարգ դրության շրջանակում կիրառվեցին մի շարք սահմանափակումներ: Տնտեսության բազմաթիվ ոլորտներ ուղղակի կանգ էին առել:


Այպիսով, համաձայն պաշտոնական տվյալների, ապրիլ ամսին շինարարության ոլորտը կրճատվել է 51%-ով, առևտրի շրջանառությունը՝ 33%-ով, իսկ ծառայությունների ծավալը՝ 16%-ով: Երկնիշ թվերով կրճատվել է նաև արտաքին առևտրաշրջանառությունը. արտահանումը՝ 30%, իսկ ներմուծումը՝ 27,4%: Նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալը կրճատվել է 8,6%-ով:


Հատկանշական է, որ տնտեսության գրեթե տոտալ անկման պայմաններում ապրիլ ամսին աճ են գրանցել աշխատավարձները: Պետական հատվածում աճը կազմել է 5,1%, իսկ ոչ պետական հատվածում՝ 12,8%:


Պատկերը մի փոքր բարվոք է հունվար-ապրիլ ամիսների կտրվածքով: Այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ տնտեսական կտիվության ցուցանիշը գրանցել է -1,7% անկում: Շինարարության ծավալը կրճատվել է 22%, առևտրի շրջանառությունը՝ 8,6%, իսկ ծառայությունների ծավալը գրանցել է գրեթե զրոյական աճ՝ 0,1%: Արտահանումը կրճատվել է 8,1%-ով, իներմուծումը՝ 11,5%-ով:


Նշենք, որ մարտ ամսին, 2019թ. մարտի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել էր 4.4 տոկոս։


Համաձայն կառավարության կանխատեսման, որը ներդրված է այս տարվա բյուջեի մասին փոփոխված օրենքում, 2020-ին Հայաստանի տնտեսությունը կփակի 2 տոկոս անկմամբ: Կառավարությունը չկրճատեց ծախսերը՝ երկու անգամ ավելացնելով բյուջեի պակասուրդը: Տարվա ընթացքում կառավարությունը նախատեսում է ավելի քան 530 միլիոն դոլար լրացուցիչ պարտք է վերցնել։


Տարբեր են նաև Հայաստանում տնտեսական իրավիճակի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների սպասումները: Համաձայն Ասիական զարգացման բանկի՝ այս ապրիլին հրապարակած գնահատականի համաձայն, Հայաստանը տարին կփակի 2,2 տոկոս տնտեսական աճով։ Համաշխարհային բանկի կանխատեսումը ավելի համեստ է․ 2020-ին Հայաստանը կունենա 1,7 տոկոս տնտեսական աճ։


Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականները ավելի խիստ են. Հայաստանում այս տարի 1,5 տոկոս տնտեսական անկում է սպասվում: