23.11.2024
Հայաստանում ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը -17,2 տոկոս անկում գրանցել
prev Նախորդ նորություն

Գյումրիի ինֆեկցիոնում կորոնավիրուսով 47 հիվանդ է բուժվում

Մայիսի 25-ի դրությամբ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 47 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 21-ը Շիրակի մարզի բնակիչ է։


Ինչպես հայտնում են Շիրակի մարզպետարանից, կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 244 պացիենտ, որոնցից 166-ը մարզի բնակիչ է։ 26 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում:


Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 304 քաղաքացի։ Արձանագրվել է մահվան 9 դեպք։ Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1814 նմուշառում, մայիսի 12-ից 24-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 491 նմուշառման հետազոտություն։