22.01.2025
Վարչապետի գլխավորությամբ անցկացվել է մարտիմեկյան զոհերի հիշատակին նվիրված երթ
01.03.2019
Վարչապետի գլխավորությամբ անցկացվել է մարտիմեկյան զոհերի հիշատակին նվիրված երթ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ այսօր մայրաքաղաք Երևանում անցկացվել է երթ: Երթը, որին մասնակցել են նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և նրա դուստրերը, մեկնարկել է Երևանի Ազատության հրապարակից, անցել Մաշտոցի պողոտայով, Գրիգոր Լուսավորիչ փողոցով և ավարտվել Մյասնիկյանի արձանի մոտ: Վարչապետ Փաշինյանը ծաղկեսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել բոլոր զոհերի հիշատակին: Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտիմեկյան իր ուղերձում անդրադարձել էր քայլերթի նշանակությանը՝ նշելով. «Մենք այս քայլերթով մեր հարգանքի տուրքը կմատուցենք Մարտի 1-ի, քաղաքական բոլոր սպանությունների զոհերին և մեր վճռական ոչը կասենք բռնություններին, անարդարությանը, ապօրինություններին, կոռուպցիային, ընտրակեղծիքներին, իրավունքների ոտնահարմանը»: