22.11.2024
Հայաստանում ևս չորս մարդ է մահացել կորոնավիրուսից
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսի բուժման համար առկա 186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված է 154-ը

Կորոնավիրուսային հիվանդության բուժման համար ծավալված 186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված է 154-ը, ազատ է ընդամենը 32-ը:


Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:


«Ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ»,- տեղեկացրել է նախարարը:


VERELQ-ը հիշեցնում է, որ մայիսի 24-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 6661 դեպք, որոնցից 3064-ն` առողջացած, 81-ը` մահվան ելքով: