11.07.2025
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ. այն գլխավորելու է Ֆելիքս Ցոլակյանը
16.07.2019
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ. այն գլխավորելու է Ֆելիքս Ցոլակյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման և ըստ մասնագիտական ոլորտների առաջարկությունների ներկայացման նպատակով ստեղծել օպերատիվ աշխատանքային խումբ (շտաբ): Որոշմամբ հաստատվել է շտաբի անհատական կազմը: 11 հոգանոց շտաբը գլխավորելու է արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Շտաբի կազմը՝ այստեղ: Հանձնարարվել է աշխատանքային խմբին (շտաբին) կազմակերպել աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաեւ դանց կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ ՀՀ վարչապետին պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն և ըստ անհրաժեշտության առաջարկություններ: