Սահմանդրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս տեղեկությունը VERELQ-ի հետ զրույցում հաստատեցին Հատուկ քննչական ծառայությունից: Մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այսօր հարցաքննվել է Հատուկ քննչական ծառայության կողմից․: