20.04.2025
Արցախը ծանուցել է ՄԱԿ-ին և ԵԽ-ին երկրում մտցված արտակարգ իրավիճակի մասին
prev Նախորդ նորություն

Ռեստորանների բողոքող աշխատակիցներին բերման են ենթարկել. ՄԻՊ-ն արձագանում է

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ևս մեկ արագ արձագանքման խումբ է մեկնել ՀՀ ոստիկանության Էրեբունիի բաժին՝ կապված Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող ռեստորանային ոլորտի աշխատակիցներին բերման ենթարկելու հետ։


Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։


Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ և կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը։


VERELQ-ը հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 20-ին, կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում ռեստորանային համալիրների, հանդիսությունների սրահների սեփականատերերը, աշխատակիցները, երգիչները, երաժիշտները, հանդիսավարները, հանդիսություններ նկարահանողները:


Նրանք խնդրանքով դիմում են ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին՝ իրենց ևս թույլ տալ գործունեություն ծավալել՝ պահպանելով անվտանգության կանոնները։


Ավելի վաղ Ոստիկանությունը զգուշացրել էր, 2020 թվականի Կառավարության 298-Ն որոշմամբ` արտակարգ դրության ժամանակ արգելվում է հավաքների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը։


"Կոչ ենք անում չխախտել Կառավարության որոշման պահանջները։ Ցանկացած խախտում կառաջացնի իրավական հետևանքներ", - ասված էր Ոստիկանության հաղորդագրության մեջ։ Ոստիկանությունը նրանց հինգ րոպե ժամանակ էր տվել ակցիայի դադարեցման և բերման ենթարկվելուց խուսափելու համար:


 


 

Գողացել են «Արարատ-73»-ին պատկերող արձանախմբից մի քանի ֆուտբոլիստների արձաններ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար