22.01.2025
Իրաքյան կողմը պատրաստակամ է զարգացնելու համագործակցությունը ՀՀ էներգետիկ ոլորտի հետ
25.02.2019
Իրաքյան կողմը պատրաստակամ է զարգացնելու համագործակցությունը ՀՀ էներգետիկ ոլորտի հետ

Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը փետրվարի 24-ին հանդիպել է Իրաքի էներգետիկայի նախարար, դոկտոր Լուեյ ալ-Խատիբին (Dr. Loay Al-Khatteeb)։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էներգետիկայի բնագավառում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ հայկական կողմը մատնանշել է Հայաստանից դեպի Իրաք էլեկտրականության առաքման, ինչպես նաև այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործման ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունների մասին։ Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ բնագավառում տեղի ունեցող միջազգային ցուցահանդեսներին մասնակցության վերաբերյալ։ Նախարար ալ-Խատիբը, ներկայացնելով Իրաքի էներգտիկ ոլորտում առկա խնդիրները և ձեռնարկվող միջոցառումները, ՀՀ դեսպանին հայտնել է իրաքյան կողմի պատրաստակամությունը` խորացնելու և զարգացնելու երկկողմ համագործակցությունը։