VERELQ-ի տեղեկություններով՝ քիչ առաջ զինված հարձակում է տեղի ունեցել Կոմիտաս պողոտայի սկզբնամասում տեղակայված HSBC բանկի վրա: Ականատեսները նշեցին, որ կրակոցներ են հնչել, կան վիրավորներ: Ըստ նախնական տեղեկությունների՝ վիրավորների թիվը երեքն է, շտապ օգնության մեքենաներով նրանք արդեն տեղափոխվել են հիվանդանոց: Զոհերի մասին այս պահին տեղեկություններ չկան, ինչպես նաև հարձակվող անձի կամ անձանց մասին: Տեղում աշխատում է ոստիկանությունը: Հաջորդիվ կհայտնենք մանրամասները: