23.11.2024
Փաշինյանն արտաքին քաղաքական գործընթացում ընդգծել է տնտեսական բաղադրիչի ընդլայնումը
prev Նախորդ նորություն

Ոստիկանները բռնության ենթարկված Քաջարանցու հարազատներին համոզում են, որ բողոքը հետ վերցնեն

Ոստիկանները փորձում են համոզել սխալմամբ ձերբակալված և բռնության ենթարկված Քաջարանցու հարազատներին, որպեսզի ոստիկանությունից հետ վերցնեն բռնության փաստով ներկայացված իրենց բողոքը։ Այս մասին տեղեկանում ենք Քաջարանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունից, որում, մասնավորապես, ասվում է․


«Քաջարան համայնքի հարգելի’ բնակիչներ


Երեկվա ինքնաբուխ հավաքն ըստ էության ավարտվեց, քանի որ ՀՀ ոստիկանապետը անձնական երաշխավորություն տվեց առ այն, որ մեղավորները կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ։


Այսօր սակայն ոստիկանական հատուկ ուժերի գործողության արդյունքում Քաջարանում վիճակը շարունակում է մնալ լարված։ Ոստիկանները ամեն կերպ փորձում են համոզել սխալմամբ ձերբակալված և բռնության ենթարկված մեր համաքաղաքացու հարազատներին, որպեսզի ոստիկանությունից հետ վերցնեն բռնության փաստով ներկայացված իրենց արդարացի բողոքը։


Ստեղծված իրավիճակում մեր համաքաղաքացիներին կոչ ենք անւմ որևէ կերպ չտրվել սադրաքների, իսկ ոստիկանությանը՝ դադարեցնել ապօրինությունը և վերացնել իրենց գործողությունների հետևանքով քաղաքում առաջացած արհեստական լարված մթնոլորտը։


Մենք հետևողական ենք իրավիճակի զարգացումներին և արձագանքելու ենք ըստ անհրաժեշտության։


Քաջարան համայնքի ավագանի»։