Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 13-րդ միջոցառման շահառու են հանդիսանում 2020 թվականի ապրիլ ամսվա դրությամբ ընտանեկան և սոցիալական նպաստների իրավունք ունեցող ընտանիքները։Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ աջակցությունը կտրամադրվի յուրաքանչյուր ընտանիքին իր նպաստի չափի 50%-ի չափով, որի 70%-ը ընտանիքին կտրամադրվի կանխիկ վճարման ձևով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին, 30%-ըկփոխանցվի՝ որպես բաժանորդի կողմից սպառվող էլեկտրական էներգիայի դիմաց վճար:Գումարը կփոխանցվի էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությանը՝ բաժանորդ հանդիսացող յուրաքանչյուր նպաստառու ընտանիքի Շահառուի պարտքի առկայության դեպքում՝ այդ գումարը կուղղվիբնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ կձևակերպվի որպես կանխավճար:Շահառուի՝ էլեկտրաէներգիայի բաժանորդ չհանդիսանալու դեպքում՝ գումարը կտրամադրվի կանխիկ վճարման ձևով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին։Աջակցությունը ստանալու համար տվյալներ ստուգելու կամ դիմում մուտքագրելու անհրաժեշտություն չկա։