25.11.2024
«Աբակ 2021». Երեւանում կայացել է մենթալ թվաբանության միջազային օլիմպիադա
prev Նախորդ նորություն

Ընտրությունները մինչև հունիսի 1–ը պետք է ավարտված լինեն. ԼՀԿ նախագահ

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չի բացառում Հայաստանում արտահերթ ընտրությունների շուրջ կոնսենսուսի հասնելու հնարավորությունը:


Նրա խոսքով՝ խորհրդարանական խմբակցությունները կարող են կոնսենսուսի հասնել, սակայն ԼՀԿ-ում վստահ են, որ արտախորհրդարանական ուժերի կարծիքը նույնպես պետք է հաշվի առնվի: «Հիմա մենք ջանքեր ենք գործադրում ընդհանուր կոնսենսուսի հասնելու համար՝ և՛ այստեղ, և՛ այնտեղ», – տեղեկացրեց Մարուքյանը։


Նա նշեց, որ եթե քաղաքական ուժերը համաձայնության են գալիս արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ, վարչապետի թեկնածու առաջադրելու հարցը հանվում է, քանի որ դա անիմաստ է դառնում: Մարուքյանը տեղեկացրել է, որ համապատասխան հուշագրի ստորագրման հարցը եւս հանվել է օրակարգից։ «Դա հնացած հարց է։ Այն այլևս չի քննարկվում», - ընդգծեց պատգամավորը:


Նա նշել է, որ պետք է տեղի ունենա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս հանդիպումից հետո Մարուքյանը նաև նախատեսում է հանդիպել Ծառուկյանի հետ՝ ԲՀԿ-ի դիրքորոշումը հստակեցնելու համար, իսկ հետո, հնարավոր է, կրկին հանդիպի վարչապետի հետ։


«Մենք կարծում ենք, որ մինչև հունիս արտահերթ ընտրությունները պետք է ավարտվեն։ Դա նշանակում է, որ առաջիկա 10 օրերին խորհրդարանի լուծարման գործընթացը պետք է սկսվի», - հայտարարել է նա։ Մարուքյանը նշել է, որ եթե ընտրությունները չանցնեն մինչեւ նշված ժամկետը, իրավիճակը կրկին կարող է փոխվել եւ ոչ մի երաշխիք չի լինի, որ վարչապետի հրաժարականից հետո խորհրդարանում նոր թեկնածու չի առաջադրվի:


«Իշխանությունների հետ մեր կոնսենսուսը կարող է ձեռք բերվել միայն այն դեպքում, եթե ընտրությունները տեղի ունենան մինչև հունիսի 1-ը», - ընդգծեց նա՝ հավելելով, որ լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա փոխել է իր կարծիքը և կարծում է, որ իշխանությունները պատրաստ են գնալ ընտրությունների։