25.11.2024
ԵԱՀԿ գործող նախագահը Երեւան կժամանի մարտի 15-ին
prev Նախորդ նորություն

ԲՀԿ-ն պատրա՞ստ է մինչև ընտրությունները հրաժարվել ժամանակավոր կառավարություն ձևավորելուց

Ընդդիմությունը շարունակելու է պայքարն այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել գործող իշխանության հրաժարականին։ Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։


Նրա խոսքով, իր վերջին հայտարարության մեջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հաստատել է կուսակցության հավատարմությունը դրված նպատակներին, որոնք են վարչապետի հրաժարականը եւ արտահերթ ընտրությունների անցկացումը: Աբովյանն ընդգծեց, որ «փողոցային պայքարը չի մարելու»։ «Քանի դեռ գործող իշխանությունները չեն հեռացել, պայքարը շարունակվելու է», - ընդգծեց նա:


Լրագրողների այն հարցին, թե ԲՀԿ-ում համաձայն են առանց ժամանակավոր կառավարության ընտրության եւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի օրոք ընտրություններ անցկացնել, Աբովյանը պատասխանեց. «Մենք պահանջում ենք վարչապետի հրաժարականը եւ արտահերթ ընտրությունների անցկացում։ Մնացած հարցերը կլուծվեն ընթացքում։ Մի փնտրեք իմ խոսքերում թաքնված ենթատեքստ»: