30.12.2025
Թույլատրվել է բացառապես բացօթյա տարածքներում կենդանի երաժշտությունը. պարետի նոր որոշումը
18.08.2020
Թույլատրվել է բացառապես բացօթյա տարածքներում կենդանի երաժշտությունը. պարետի նոր որոշումը

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը հրապարկել է նոր որոշում՝ արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված Հայաստանի ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների և կանոնների վերաբերյալ։ Ըստ այդմ, կատարվել են հետևյալ առանցքային փոփոխությունները. Վերաբացվել են՝ Հանրակրթությունը, որը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից,Բուհական կրթությունը․ սեպտեմբերի 1-ից առկա ուսուցմամբ հաճախելու են միայն բակալավրիատի 1-ին կուրսերը, մնացածի մասով՝ իրականացվելու է հիբրիդային (հեռավար տեսական և առկա գործնական պարապմունքներ) եղանակով ուսումնական գործընթաց,Ոչ ֆորմալ և շարունակական կրթությունը մի շարք ուղղություններով։ Միաժամանակ, դեռևս պահպանվում են սահմանափակումները արտադպրոցական սպորտային, արվեստի և մշակութային խմբակների մասով,Գրադարանները,ԹանգարաններըՄշակույթի ոլորտը, այդ թվում՝ թատերահամերգային միջոցառումները և կինոցուցադրությունները, որոնք պետք է անցկացվեն բացառապես բացօթյա տարածքներում։Սահմանվել են կանոններ՝ Ոչ ֆորմալ և շարունակական կրթության ոլորտի,Գրադարանների և թանգարանների,Թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային միջոցառումների,Օդանավակայանների և օդային ուղևորափոխադրումների համար։Այսուհետ դիմակ կարող են չկրել՝ Հեռուստահաղորդավարները, եթե հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում գտնվում են մենակ,Հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգամանություն իրականացնող մասնագետները։Կատարվել են փոփոխություններ հանրային սննդի ոլորտում գործող կանոններում, այդ թվում՝ Թույլատրվել է բացառապես բացօթյա տարածքներում կենդանի երաժշտության հնարավորությունը, Մեկ սեղանի շուրջ թույլատրվում է մինչև 8 անձի նստեցում՝ նախկին 5 անձի փոխարեն։ Պարետի որոշումն ամբողջությամբ այս հղումով: