24.11.2024
Վահան Քերոբյանը հայտնել է Գյումրիում և Արարատում հավակնոտ ծրագրերի նախագծի մասին
prev Նախորդ նորություն

Վռնդել լրտեսական «Հալո Թրաստ»-ին Հայաստանից. ակցիա Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիմաց

Մարտի 16-ին «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ղեկավար կազմը՝ կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, բողոքի ակցիա  է իրականացրել Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիմաց՝ բրիտանական «Հալո Թրաստ» կազմակերպության դեմ ուղղված:


Կուսակցությունը պահանջագիր է ներկայացրել.

"Ինչպե՞ս պատահեց, որ 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր-նոյեմբերյան պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակն այդքան հեշտորեն հաղթահարեց հայոց բանակի պաշտպանական բնագծերն, ինչպե՞ս ստացվեց, որ ադրբեջանական հետևակն ու զրահատեխնիկան առանց կորուստների անցան հայոց բանակի կողմից ականապատված տարածքներով և հայտնվեցին մեր բանակի թիկունքում:

Շատերը դավաճաններ ու լրտեսներ են փնտրում հայոց բանակի սպաների ու զինվորների, անգամ քաղաքացիական բնակչության շրջանում: Մինչդեռ ոչ մի զինվոր, սպա և, առավել ևս, քաղաքացիական անձ չի կարող տիրապետել հանրապարփակ նման տեղեկատվության, չի կարող ունենալ ամբողջ սահմանի պաշտպանական բնագծերի և ականապատված տարածքների ճշգրիտ քարտեզներն ու սխեմաները:

Պարզվում է՝ ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը (Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզները) Թուրքիայի և Ադրբեջանի գաղտնի ծառայություններին է տրամադրել անգլիական «Հալո Թրաստ», այսպես կոչված, հումանիտար-մարդասիրական առաքելություն իրականացնող ընկերությունը, որն արդեն տաս տարուց ավել դավադիր գործունեություն է իրականացնում Հայաստանում և Արցախում:

Անգլիական «Հալո Թրաստ» կազմակերպության պաշտոնական առաքելությունն ականազերծումն է՝ քաղաքացիական բնակչության՝ պատերազմից մնացած ականների ու չպայթած արկերի զոհ չդառնալն ապահովելը: Մինչդեռ պարզվեց, որ «Հալո Թրաստ» անվանումով կազմակերպության գործունեության ամբողջ նպատակը եղել է հայոց բանակի կողմից ստեղծված պաշտպանական բնագծերի, ականապատված դաշտերի և տարածքների ճշգրիտ քարտեզների կազմումը և դրանք Թուրքիային ու Ադրբեջանին փոխանցելը:

Արդեն իսկ կարող ենք արձանագրել, որ «մարդասիրական» առաքելություն իրականացնող «Հալո Թրաստ» կազմակերպության ամբողջ գործունեությունն ուղղված է եղել հազարավոր Հայ զինվորների սպանությանը, հազարավոր Հայ զինվորներին հաշմանդամ դարձնելուն, խաղաղ բնակչության, այդ թվում՝ երեխաների, կանանց ու ծերերի մահվանը, տասնյակ հազարավոր մարդկանց փախստական դարձնելուն:

Անգլիական «Հալո Թրաստ»-ը ոչ թե մարդասիրական, այլ մարդասպանական կազմակերպություն է և վե՛րջ:
Արդեն կասկածից վեր է, որ լրտեսական այդ կազմակերպությունը Հայաստանում բացառապես սպասարկել և սպասարկում է թուրք-ադրբեջանա-անգլիական շահերը:

Ամենավտանգավորն այն է, որ լրտեսական այս կազմակերպությունը ներկայումս էլ շարունակում է իր հակահայ և հակապետական գործունեությունը Հայաստանում:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը պահանջում է Հայաստանի կառավարությունից՝ մեր Հայրենիքից վռնդել հետախուզական և լրտեսական գործունեություն իրականացնող անգլիական «Հալո Թրաստ» կազմակերպությանը և այլևս ոչ մի առնչություն չունենալ վերջինիս հետ:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից պահանջում ենք, որ իրենց պետությունը դադարեցնի Հայաստանի և Հայ ազգի դեմ արդեն հարյուրամյակից ավել շարունակվող հակահայ քաղաքականությունը: Այդ հակահայ քաղաքականության ամենաթարմ դրսևորումն էր 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր-նոյեմբերյան արցախյան պատերազմի օրերին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում Մեծ Բրիտանիայի կիրառած վետոն, որով արգելափակվեց պատերազմը կանգնեցնելուն և հազարավոր մարդկային կորուստներից խուսափելուն ուղղված բանաձևի ընդունումը:

Ա՛նգլիա, հանուն փողի և շահի իրականացվող ձեր քաղաքականությունը չարիք է դարձել ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև համայն մարդկության համար: Ա՛նգլիա, մարդասպան ձեռքերդ հեռո՛ւ պահիր հինավուրց ու Քրիստոնյա Հայ ազգից և վե՛րջ»,- ասված է Խաչիկ Ասրյնի պահանջագրում: