19.09.2025
Դուք պարզապես իրավունք չունեք աշխատել որպես գլխավոր դատախազ. Իվետա Տոնոյան
16.06.2020
Դուք պարզապես իրավունք չունեք աշխատել որպես գլխավոր դատախազ. Իվետա Տոնոյան

Որևէ մեկն արդյոք մեկ րոպե մտածել է, որ Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելով, հնարավորություն է ընձեռնում զրկել հանապազօրյա աշխատանքից այն մարդկանց, ովքեր աշխատում են Ծառուկյանի հիմնադրած ընկերություններում։ Եվ առհասարակ՝ գործ սարքելուց էլ մարդ պետք է մի քիչ շնորհքով դա անի, անգամ այդ գործում եք անտաղանդ  ու ապաշնորհ: Այս մասին ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: Դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին նա հայտարարեց, որ վերջինս իրավունք չունի զբաղեցնել այդ պաշտոնը. «Դուք հին Հայաստանի ամենավատ ավանդույթների կրողն եք և պարզապես իրավունք չունեք աշխատել որպես գլխավոր դատախազ: Գալու է դրա ժամանակը և մենք դրա համար ամեն ինչ անելու ենք».- հայտարարեց նա: Իվետա Տոնոյանը շեշտեց՝ այսօր, երբ երկիրը կանգնած է լրջագույն խնդիրների առաջ, երբ ընդամենը մի քանի ամիս անց հնարավոր է, որ տնտեսական խնդիրների պատճառով մեր ազգաբնակչությունը հայտնվի սովի առաջ, իշխանությունը քաղաքական ամբիացիաները բավարարելու և դրանց հագուրդ տալու համար սանձազերծել է քաղաքական հետապնդում։ «Որևէ մեկը կույր չէ, բոլորը շատ լավ են հասկանում, թե ինչ է տեղի ունենում։ Քաղաքական կուսակցության ղեկավարի առողջ քննադատությունից հետո հարձակվել եք, իշխանությունների ամենաուղղակի հրահանգով, Գագիկ Ծառուկյանի վրա։ Ուզում եք մեզ լռեցնե՞լ, միևնույն է չի ստացվելու: Ուզում եք մեզ ասֆալտին փռե՞լ ու պատերին ծեփե՞լ. չի՛ ստացվելու»,- ասաց Իվետա Տոնոյանը:   Վերջում պատգամավորը հավելեց. «Պարոն Դավթյան, իսկ ե՞րբ եք պատրաստվում խորհրդարան գալ ապօրինի ծխախոտի մաքսանենգության գործով, ադամանդի արտահանման գործով, երկաթի թափոնների ապօրինի արտահանման վերաբերյալ հարուցված քրեական գործերով պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցով»: Հիշեցնենք, Ազգային ժողովը քննարկում է Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: