Քաղաքացիները բեռնատար ավտոմեքենաներով փակել են Աբովյան-Երևան ավտոճանապարհը, փակ է նաև Ավանից դեպի Մյասնիկյան պողոտա տանող ճանապարհը։ Aysor-ը տեղեկացնում է, որ տաքսիներով փակել են նաև «Դալմա մոլի» հատվածը։ Ավտոբուսով փակ է Մաշտոցի պողոտայի ստորգետնյա հատվածը։ Այս րոպեներին Ազգային ժողովում քննարկվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ ԱԺ հարակից տարածքում լարված իրավիճակ է։ Բողոքի ակցիա իրականացնող շուրջ հինգ տասնակ քաղաքացի է բերման ենթարկվել։