25.11.2024
Լուսանկարում «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանն է
prev Նախորդ նորություն

Պաշտպանության փոխնախարարը՝ նոր պատերազմի հեռանկարների մասին. խուճապի հիմքեր չկան

Պատմական փորձը հաշվի առնելով՝ Հայաստանը պետք է ամեն րոպե պատրաստ լինի նոր պատերազմի։ Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, լրագրողներին ասել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։


Մեկնաբանելով այն հարցը, թե որքանով հավանական է նոր պատերազմը՝ հաշվի առնելով տարածաշրջանում տիրող իրավիճակը, փոխնախարարը նշել է. «Այս պահին ոչ ոք չի կարող հստակ կանխատեսել, որ նոր պատերազմ կլինի։ Եթե նման բան տեղի ունենա, պետությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները։ Դիտարկելով վերջին 30 տարիների պատմությունը՝ կարող եմ ասել, որ մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի ցանկացած պահի։ Բայց այս փուլում ես խուճապի ու նման հարցերի ու կանխատեսումների հիմքեր չեմ տեսնում»։


Հարցին, թե ինչու է որոշվել զորավարժություններն անցկացնել և ինչ նպատակ են հետապնդում, Սարգսյանը նշեց, որ զորավարժությունների անցկացման հիմնական նպատակը, ինչպես և ցանկացած այլ, պաշտպանական ռեսուրսների և հնարավորությունների հստակեցումն է, անվտանգության ապահովման մակարդակի սահմանումը:


«Կարող եմ ձեզ հավաստիացնել, որ այս պահին էլ պաշտպանության նախարարությունը, զինված ուժերը վերահսկում են իրավիճակը։ Բանակի մարտունակության եւ խուճապային տրամադրություններ ձեւավորելու կասկածների հիմքեր չկան», - հայտարարել է փոխնախարարը։