«Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով կալանավորված Արամ Սարգսյանն ազատ արձակվեց
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի ամբողջությամբ բեկանեց առաջին ատյանի դատարանի՝ 2021թ. փետրվարի 21-ի որոշումը՝ Արամ Սարգսյանի ձերբակալումը ճանաչելով ոչ իրավաչափ եւ վերացնելով վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը։ Այս մասին Facebook-իր էջում գրել է Արամ Սարգսյանի պաշտպան Բենիկ Գալստյանը։
VERELQ-ը հիշեցնում է, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով: