10.11.2025
Նիդերլանդները 200.000 եվրո կհատկացնի Հայաստանին՝ բժշկական սարքավորումներ գնելու նպատակով
10.07.2020
Նիդերլանդները 200.000 եվրո կհատկացնի Հայաստանին՝ բժշկական սարքավորումներ գնելու նպատակով

Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել Հայաստանին հատկացնել 200.000 եվրո գումար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար խիստ անհրաժեշտ սարքավորումներ գնելու նպատակով։ Այս մասին հայտնում են Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից՝ մանրամասնելով. Ըստ ՆԹ արտգործնախարարության և ՀՀ առողջապահության նախարարության միջև հուլիսի 9-ին ստորագրված համաձայնագրի՝ օժանդակության շրջանակներում հատկացված գումարն ուղղվելու է հայաստանյան ընկերություններից 3 հատ PRC թեսթավորման սարք, 100 հատ հիվանդանոցային մոնիտոր և 1 կենսաբանական անվտանգության խցիկ ձեռք բերելուն։ ՀՀ առողջապահության նախարարությունը հայաստանյան ընկերություններից արդեն պատվիրել է վերոնշյալ սարքավորումները, որոնք Հայաստան կառաքվեն մոտ ժամանակներս։