Ձյուն, բուք և մերկասառույց. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Այդ մասին հայտնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից:
Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սարավան-«Զանգեր» հատվածը, Բերդ-Ճամբարակ և Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհները, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Տավուշի մարզի Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Սյունիքի մարզի, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Կոտայքի մարզի Չարենցավան-Աբովյան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում բուք է:
Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու մարզերում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղում է ձյուն։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը եղանակային պայմաններից ելնելով փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 326 կուտակված բեռնատար ավտոմեքենա: