7.04.2025
Մերկասառույցի պատճառով Չայնիի ոլորաններում բախվել են 16 ավտոմեքենաներ. կան վիրավորներ
prev Նախորդ նորություն

«Եկեք միասին մեծարենք հերոսածին մայրերին». կկայանա Գոհար Հովհաննիսյանի մենահամերգը

Ապրիլի 7-ին՝ ժամը 20:00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Գոհար Հովհաննիսյանի մենահամերգը: «ԱՐՇԱԼՈՒՅՍ» կոչվող մենահամերգի ուղերձն այն է, որ մեր երկրի վրա էլ արշալույս կբացվի, իսկ խորագիրն է՝ «Եկեք միասին մեծարենք հերոսածին մայրերին»:


Համերգի պրոդյուսերը Խաչիկ Յեղոյանն է, ռեժիսորը՝ Արթուր Սահակյանը, նկարահանման ռեժիսորն է Արամ Շահբազյանը։


Դահլիճի 70 %-ի հրավիրատոմսերը տրամադրվելու են հերոսածին մայրերին: Հանդիսատեսը կարող է տոմսեր ձեռք բերել և մասնակիցը դառնալ մեզ համար իրենց կյանքը տված հերոս տղերքի մայրերի մեծարման հրաշալի համերգին, որի ժամանակ Գոհար Հովհաննիսյանը կներկայանա իր ազգագրական, ժողովդական և ռազմահայրենասիրական երգերով:


 

Ձյուն, բուք և մերկասառույց. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը