7.04.2025
Հայաստանը մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ կանցկացնի
prev Նախորդ նորություն

ՄԻՊ-ը հրապարակել է ձեռնարկ զինծառայողների իրավունքների գնահատման վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է «Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանություն. Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման իրավական շրջանակ» ձեռնարկը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։


Այն մշակվել ու հրապարակվել է Եվրոպայի խորհրդի Երեւանյան գրասենյակի աջակցությամբ՝ «Մարդու իրավունքները եւ կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակում։


Ձեռնարկը վերաբերում է Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը եւ կարեւոր ու պրակտիկ գործիք է Պաշտպանի կողմից զինծառայողների իրավունքների եւ ազատությունների, զինված ուժերում կանանց իրավունքների մշտադիտարկման համար: Ձեռնարկում ներառված են մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող ինչպես ներպետական օրենսդրական իրավակարգավորումներ, Սահմանադրական եւ Վճռաբեկ դատարանների դիրքորոշումներ, այնպես էլ միջազգային իրավական չափանիշներ, ներառյալ՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի փաստաթղթերում եւ Եվրոպական դատարանի վճիռներում ու որոշումներում տեղ գտած դրույթներ:


Ձեռնարկը կազմված է հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումներում ու զեկույցներում տեղ գտած խնդիրները, ներառում է Պաշտպանի աշխատանքներում մշտապես օգտագործվող ակտերը, ուստի այն ունի նաեւ պրակտիկ կիրառելիություն: Դրանում ներառված են զինվորական հաշվառումից ու զորակոչի կազմակերպումից մինչեւ զինված ուժերում կանանց առաջխաղացման եւ զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների սոցիալական իրավունքներին առնչվող հարցերին վերաբերելի իրավական չափանիշներ։

Երևանում տեղի կունենա մենթալ թվաբանության «Աբակ 2021» միջազգային օլիմպիադա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
07.04.2025
Սահմանային միջադեպերի տարեգրություն. ՊՆ-ն մեկնաբանում է Սյունիքում կրակոցները