23.11.2024
ՄԻՊ-ը հրապարակել է ձեռնարկ զինծառայողների իրավունքների գնահատման վերաբերյալ
prev Նախորդ նորություն

Երևանում տեղի կունենա մենթալ թվաբանության «Աբակ 2021» միջազգային օլիմպիադա

«Աբակ» Հայաստանում մենթալ թվաբանության առաջին ակադեմիայի կազմակերպած «Աբակ 2021» մենթալ թվաբանության ամենամյա միջազային հոբելյանական 5-րդ օլիմպիադան տեղի կունենա մարտի 14-ին: Այն անցկացվելու է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» շքասրահում։


Օլիմպիադային օնլայն և օֆլայն ձևաչափերով մասնակցելու է մենթալ թվաբանությամբ զբաղվող 5-15 տարեկան մոտ 300 սաներ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Գերմանիայից, Իսպանիայից, Միացյալ Նահանգներից և Կանադայից։


Երեխաները մրցելու են ըստ տարիքային խմբերի և մենթալ թվաբանության բարդության աստիճանների։ Իրենց տարիքային խմբերում և աստիճաններում լավագույն արդյունք ցուցաբերած սուպերչեմպիոններն արժանանալու են դրամական պարգևների՝ տրամադրված միջոցառման աջակից SoftConstruct ընկերության կողմից: