"Դրսին" պետք է մեծ ցնցումներ, "նրանք" շարունակում են գործել՝ անելիքներ ունեն. քաղաքագետ
"Դրսին" պետք է մեծ ցնցումներ, "նրանք" շարունակում են գործել՝ դեռ անելիքներ ունեն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
"Ռուսական ռեֆորմատոր Ստոլիպինը 20-րդ դարի սկզբին ասել էր, որ "Նրանց պետք են մեծ ցնցումներ, մեզ՝ մեծ Ռուսաստան"։ "Նրանք" տարբեր հեղափոխական շարժումների անդամներ էին, որոնք կառավարվում էին դրսից, ունեին ծայրահեղական գաղափարախոսություններ։ "Նրանք", այնուամենայնիվ, տապալեցին Ռուսաստանը ու բերեցին միլիոնավոր մարդկային զոհեր։ Սակայն Ռուսաստանը մեծ է ու տարածքային կորուստներն ու միլիոնավոր զոհերը Ռուսաստանի չոչընչացրեցին։
"Նրանք" միշտ կան ու կլինեն, բոլոր երկրներում, որովհետև դա է խաղի կանոնները։ Երբ երկիրը թույլ պետականություն ունի, իսկ հասարակությունը բաժանված է բաժանարար գծերով, "նրանք" կարողանում են մոլորեցնել հասարակությունները ու այն տանել տապալման"։
"Նրանք" այսօր Հայաստանում են, սակայն Հայաստանը տարածքով փոքր է, իսկ բնակչությամբ՝ քիչ, սակայն դա "նրանց" չի կանգնեցնում, անգամ այն ժամանակ, երբ արտաքին ագրեսիայի հնարավորությունը չափազանց մեծ է։ Նրանք հանդես են գալիս որպես երրորդ ուժ, դեմագոգիաներով, սոցիալական ու աշխարքաղաքական ուտոպիաներով։
"Նրանց" մի մասն ազնվորեն հավատում է այդ տեսություններին, սակայն նրանց մի փոքր հատվածը, ինչպես միշտ նման պայմաններում, կառավարվում է դրսից։ "Դրսին" պետք է մեծ ցնցումներ, մեծ պատերազմներ, մեծ խառնակչություն։ Դա է մեծ քաղաքականության կանոնները՝ հակառակորդներին թուլացրա ու հրահրի պատերազմներ, դրա միջոցով աշխատիր մեծ փողեր, վերահսկիր առևտրական ճանապարհները, իսկ փոքր երկրներն ու ժողովուրդները մեծ վառարանի համար ընդամենը վառելափայտ է։
Արցախի երկրորդ պատերազմի ժամանակ մենք դրա ականատեսը եղանք, սակայն "նրանք" շարունակում են գործել, առջևում դեռ անելիքներ ունեն",- գրել է նա։