2.08.2025
Որոնողական աշխատանքները դադարեցվել են ձյան տեղումների և բքի պատճառով. ԱԻՊԾ
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Դանիան հարաբերությունների խորացման մեծ ներուժ ունեն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Դանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլե Էգբերգ Միկկելսենը (նստավայրը՝ Կիև):


Շնորհավորելով դեսպանին՝ նախագահ Սարգսյանը հաջողություններ է մաղթել նրան՝ ակնկալելով, որ նա իր փորձառությունը կծառայեցնի երկու երկրների միջև կապերի զարգացմանը:


Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանն ու Դանիան հարաբերությունների խորացման մեծ ներուժ ունեն: Փոխգործակցության համար հեռանկարային են համարվել մասնավորապես գիտության, տեխնոլոգիաների, ինչպես նաև բնապահպանական և մի շարք այլ ոլորտներ:


Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև պատերազմից հետո ստեղծված իրողություններին և մարդասիրական մի շարք խնդիրների: Նախագահ Սարգսյանը կարևոր է համարել միջազգային գործընկերների աջակցությունն Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի, ինչպես նաև անհետ կորած անձանց հայտնաբերման հարցերում:

«Սթափվել է պետք». հակառակորդն արդեն հոխորտում ու սպառնում է Զանգեզուրը նվաճելով. ԵԿՄ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան