Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Կենտրոնականի բաժին իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին բերման ենթարկելու առնչությամբ: Այս մասին հայտնում է ՄԻՊ-ի գրասենյակը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ բերման են ենթարկել Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանին: Այդ մասին հայտնել էր իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: