Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանը կմեկնի Մոսկվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով: Փաշինյանի համապատասխան որոշման մեջ նշված է, որ Հարությունյանը Մոսկվայում կլինի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ: