Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում շարունակվում են վերականգնողական աշխատանքները, որոնց ժամանակ մասնագետները մի շարք յուրահատուկ բացահայտումներ են կատարել: Ինչպես հայտնում է «Շողակաթ» հեռուստաալիքը, հնագույն քրիստոնեական տաճարում աշխատանքների ժամանակ հերքվել է այն տեսակետը, թե իբր տաճարն ի սկզբանե կառուցված է եղել ուղղանկյունի ձեւով, այսինքն բազիլիկայի (շենքի տիպ, որի ներսը երկայնակի բաժանված է երկու սյունաշարով) նման: Նման կարծիքի են հակված եղել տարբեր ժամանակների ճարտարապետներ: Մյուս բացահայտումը կապված է տաճարի սյուների հետ, որոնք 4-րդ դարի են: Սյուների վրայի հաստ նստվածքը հեռացնելուց հետո հայտնաբերվել են քարի վրա փորագրված յուրահատուկ պատկերներ: Նշվում է, որ հայտնաբերված պատկերները 5-րդ կամ 4-րդ դարի են: Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո ճարտարապետ Ամիրան Բադիշյանը մտադիր է բոլոր հայնագործությունները ներկայացնել առանձին մենագրությամբ: