20.04.2025
Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելությունը գագաթնակետին է հասել. պատգամավոր
prev Նախորդ նորություն

Զինվորի տունը կունենա լավագույն վիրահատարանը Հայաստանում

Լավագույնը` լավագույններին. շուտով Զինվորի տունը կունենա լավագույն վիրահատարանը Հայաստանում: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։


«Բելգիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպության ներկայացրած ծրագրին դրամաշնորհի տրամադրումը:


Բելգիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ ներկայացված ծրագրի վերաբերյալ Բելգիայի ԱԳ նախարարն ընդունել է հավանություն տալու բացառիկ որոշում. դրամաշնորհը հաստատվել է չնայած նրան, որ Հայաստանը ներառված չէր աջակցության ծրագրերի՝ 2021թ. համար սահմանված աշխարհագրական առաջնահերթությունների շարքում:


Դրամաշնորհը հատկացվելու է Արցախյան պատերազմի ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձանց վիրահատությունների իրականացման նպատակով «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի» կողմից անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը՝ միտված հայ զինվորի կյանքի որակի բարելավմանն ու հասարակությանը վերաինտեգրմանը», - ասված է հայտարարության մեջ:

Բանակից խուսափածների համաներման պայմանները պետք է վերանայվեն. Նաիրա Զոհրաբյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար