25.11.2024
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Ջրականում
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը ռասիստական, ահաբեկչական պետություն է. Վլադիմիր Վարդանյան

«Իմ քայլը» իշխող դաշինքի խմբակցության անդամ, ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը կոչ է արել չզարմանալ Բաքվում «ռազմավարի» զբոսայգու բացմամբ, քանի որ դա «սովորական ֆաշիզմի բնական դրսեւորում է»:


Պատգամավորը չի կասկածում, որ Ադրբեջանում ռասիստական հասարակական կարգ է սահմանվել։ «Այսօր Ադրբեջանում կան բոլոր տարրերը, որոնք թույլ են տալիս այդ երկիրը դասել ռասիստական պետությունների շարքին», - հայտարարել է նա: Վարդանյանը վստահ է, որ ներկայումս «հայերի նկատմամբ ցեղասպանական նպատակներ են հետապնդվում»: «Ցեղասպանության կարևոր դրսևորումներից մեկը զոհի դեգրադացումն է, ինչն էլ հիմա տեղի է ունենում», - ասաց նա:


Պատգամավորն ընդգծեց, որ նախօրեին դիտել է այսպես կոչված այգու բացման արարողության կադրերը, և այդ կադրերը ցավագին հիշեցրել են ֆաշիստների բարբարոսությունը։ «Մենք գործ ունենք մի պետության հետ, որը չի կարելի անվանել պետություն։ Մենք գործ ունենք ահաբեկչական պետության հետ», - հայտարարել է նա։


Պատգամավորը վստահեցրեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման, Ցեղասպանության հետևանքների վերացման և բոլոր կազմակերպիչներին պատմական պատասխանատվության կանչելու հարցում Հայաստանը հետևողական է լինելու:


Ավելի վաղ՝ ապրիլի 12-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ռազմավարի զբոսայգի էր բացել։ Այնտեղ ցուցադրված է հայկական բանակի խոցված ռազմական տեխնիկան, որը բռնագրավվել է ադրբեջանցի զինվորականների կողմից 2020թ. նոյեմբերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմից հետո, ինչպես նաեւ զոհված զինվորների սաղավարտները:


Այնտեղ տեղադրված են հայ զինվորների նվաստացուցիչ մանեկեններ, իսկ նրանցից ոմանք «հրամանատարների կողմից գամված զենքին, որպեսզի կանխեն նրանց փախուստը ռազմաճակատից», ինչը խիստ բացասական է ընկալվել Հայաստանում։


«Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը նորանոր դրսևորումներ է ստանում», - ասել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ մեկնաբանելով Բաքվում այսպես կոչված ռազմավարի զբոսայգին: Այս ամենը, ըստ նրա, վառ կերպով ցույց է տալիս Ադրբեջանի իշխանությունների իրական վերաբերմունքը հայ ժողովրդի և քաղաքացիների նկատմամբ էթնիկ հատկանիշով։


«Ատելության քարոզչությունը ոչ միայն չի դադարել, այլև շարունակվում է նոր ուժով», - ընդգծեց պաշտպանը: