11.09.2026
Արարատ Միրզոյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ. Մոսկվայի այցը չեղարկվել է
prev Նախորդ նորություն

Դադարեցնել Բաքվի հետ ցանկացած բանակցություն մինչև գերիների վերադարձը. պարգամավորի կոչը

Հայաստանը պետք է հայտարարի ադրբեջանական կողմի հետ ցանկացած քաղաքական բանակցությունների դադարեցման մասին այնքան ժամանակ, քանի դեռ առանց բացառության բոլոր ռազմագերիները չեն վերադարձվել։ Այս մասին այսօր ՝ ապրիլի 13-ին, խորհրդարանում հայտարարել է անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։


Նրա խոսքով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռազմագերիների հարցն օգտագործելու է Հայաստանում ընտրական գործընթացների ժամանակ իր համար շահավետ ներքաղաքական բարդ իրավիճակ ապահովելու համար: «Հայաստանը չպետք է վախենա մտքի եւ ռազմավարական հնարավորությունների ռեւանշից, աշխարհաքաղաքական հնարավորությունների ռեւանշից», - հայտարարել է նա: Հայաստանը պետք է վերանայի իր մոտեցումները, «գտնի իրեն» և նոր գործընկերների միջոցով կարողանա ապահովել ներքին հնարավորությունների վերածնունդը։


Հակառուսական հայացքներով հայտնի Բաբաջանյանը վստահ է, որ «հայ գերիները դարձել են ռուս-թուրքական տանդեմի պատանդները»։


«Ռուսաստանը չի կարող միջնորդի իր դերը կատարել, որը նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարություն-համաձայնագրով։ Այդ փաստաթղթով Ռուսաստանը պետք է երաշխավորեր մեր հայրենակիցների վերադարձը։ Հենց Մոսկվան, այլ ոչ թե Պեկինը, Վաշինգտոնը կամ Փարիզը, պետք է կատարի այդ պարտավորությունը, Հայաստանը, որը հայտնվել է ռուս-թուրքական ճիրաններում, ի վիճակի չէ ինքնուրույն լուծել այդ հարցը», - հայտարարել է Բաբաջանյանը։


Նա ընդգծել է, որ Հայաստանն ու Արցախը վստահել են Ռուսաստանին անվտանգության հարցերի լուծումը, որն ի վիճակի չէ դա անել։

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Ջրականում
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ