Հայ հաքերները հայտնում են, որ անհասանելի են դարձրել հարձակման հետևանքով ադրբեջանական հիմնական հաքերային թիմի «Anti-Armenia» կայքը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։ «Իսկապես, անհասանելի է դարձել»,- գրել է փորձագետը՝ հրապարակելով հղումը: