23.11.2024
Մարաղայի ողբերգական դեպքերը չսպիացող վերք են. Արցախի ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Արտակ Դավթյանը հանդիպել է գերեվարված և անհայտ կորած զինծառայողների հարազատներին

Ապրիլի 9-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանդիպել է սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում գերեվարված և անհայտ կորած համարվող զինծառայողների ծնողներին և հարազատներին։

Հանդիպման ընթացքում գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ներկայացրել է իրականացվող որոնողական աշխատանքներին առնչվող մանրամասներ, պատասխանել հնչեցված հարցերին։ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հավաստիացրել է, որ բարձրացված խնդիրները մշտապես գտնվում են երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում և, այդ թվում նաև պաշտպանական գերատեսչության իրավասությունների շրջանակում, արվում է առավելագույնը` գերեվարված զինծառայողների վերադարձն ապահովելու, անհայտ կորած համարվող զինծառայողների ճակատագրերը օր առաջ պարզելու, աճյունները հայտնաբերելու և նույնականացնելու ուղղությամբ։



Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել դրանք պարբերական դարձնելու վերաբերյալ:


VERELQ-ը հիշեցնում է, որ անհետ կորած զինծառայողների հարազատները երկու օր շրջափակել էին ՊՆ շենքի մուտքերը և թույլ չէին տալիս նախարարության աշխատակիցներին դուրս գալ: Արդյունքում նրանցից շատերին ուղղաթիռով տարհանեցին ՊՆ տարածքից: Շրջափակման երկրորդ օրվա ավարտին Դավթյանը նոր ընդունեց ծնողներին:


Հանդիպումից հետո զինծառայողների հարազատները հայտարարեցին, որ բավարարված չեն արդյունքներով, սակայն որոշում կայացրեցին բացել մեկ օրից ավելի փակ պահած ՊՆ շենքի մուտքի դարպասը: