23.11.2024
Չեմ սատարելու ոչ մի քաղաքական ուժի, եթե մասնակցեմ՝ իմ դեմքով. Միքայել Մինասյան
prev Նախորդ նորություն

Մարաղայի ողբերգական դեպքերը չսպիացող վերք են. Արցախի ԱԳՆ

Ապրիլի 10-ին լրանում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա ավանի խաղաղ բնակչության դեմ իրականացված ցեղասպանության 29-րդ տարելիցը:

Այս կապակցությամբ Արցախի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ.

"Ադրբեջանական զորքերը, ներխուժելով Մարաղա, դաժանաբար սպանեցին և կտտանքների ենթարկեցին տեղի խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ կանանց, երեխաներին և ծերերին։

Ոճրագործներն արժանացան պետական բարձր պարգևների, իսկ նրանց հրամանատարը՝ Ադրբեջանի Ազգային հերոսի կոչման, ինչը փաստում է, որ Ադրբեջանում հայատյաց և ցեղասպան քաղաքականությունը խրախուսվում է ամենաբարձր պետական մակարդակով:

Մարդկության և մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն և պետք է դատապարտվեն։

Մարաղայի ողբերգական դեպքերը չսպիացող վերք են մեր ժողովրդի հիշողության մեջ",- ասված է հաղորդգրության մեջ: