Ադրբեջանաթուրքական պատվիրակություն Երևան չի ժամանել. ՊՆ-ն հերքում է
Մամուլում հրապարակված տեղեկատվությունը, թե ապրիլի 8-ին Երևան է ժամանել ադրբեջանաթուրքական պատվիրակություն, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:
"ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ևս մեկ անգած հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց, առավել ևս` հանրության համար զգայուն խնդիրների վերաբերյալ",- ասված է հաղորդագրության մեջ։
VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին Փաշինյանի խոսնակը հայտնել էր, թե Ադրբեջանից հայ գերիներ են վերադարձվելու, սակայն "Էրեբունի" օդանավակայան ժամանեց դատարկ ինքնաթիռ: Ավելի ուշ "Հրապարակը", հղում անելով իր աղբյուրներին գրեց, որ ինքնաթիռով Հայաստան է եկել թուրք-ադրբեջանական մի պատվիրակություն, որի առաքելությունը Մեղրիի տարածքում կառուցվող ճանապարհի տեղորոշումն է, այսպես ասած՝ տեղանքի ուսումնասիրությունը: