Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի զինուժի ձեռնարկած գրոհները ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ հետ են մղվում։ Հակառակորդն ունի կորուստներ։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: "Տեսանյութը՝ շուտով",- գրել է նա: VERELQ-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսել է ինտենսիվ հրետակոծել Արցախի բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը՝ անցնելով հարձակման շփման գծի ողջ երկայնքով։ Հայտնի է հակառակորդի կողմից ուղղաթիռների, տանկերի եւ անօդաչուների կորստի մասին։ Հակառակորդն ունի նաև կենդանի ուժի կորուստներ։ Արցախը տեղեկացնում է, որ Մարտունու շրջանում երկու մարդ է զոհվել՝ կին և երեխա: Տուժածներ կան նաեւ այլ շրջաններում, տվյալները ճշտվում են: