10.10.2024
Ուկրաինայի փոխվարչապետի Ակնա այցի ֆոնին Մարուքյանը Կիևին հիշեցրեց ժողովրդավարության մասին
prev Նախորդ նորություն

Գլխավոր հարցերը՝ ո՞ր հարցում էր ՀՀ-ն սնանկ և ինչո՞ւ էր ՌԴ-ին պետք զորք մտցնել մեր ռեգիոն

Ամեն երկիր իր շահերն է հետապնդում, ու բացարձակապես կապ չունի այդ երկրների կողմից որդեգրած գաղափարախոսություններն ու արժեքային համակարգը։ Այս մասին գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:


"Գաղափարախոսությունները սեփական բնակչությանը մոբիլիզացիայի, ու եթե հնարավոր է, արտաքին դոմինանտության հասնելու համար են, որովհետեւ մեծ տերություն կառուցելու համար պետք է ունենալ գլոբալ արժեքային համակարգ, բայց երբ շահերն ու գաղափարախոսությունը հակասության մեջ են մտնում, որպես կանոն հաղթում են շահերը։ Դրա վառ օրինակը շիաական Իրանի ու Ադրբեջանի ոչ ջերմ հարաբերություններն են, կամ վահաբիտական Սաուդյան Արաբիայի ու լիբերալ Միացյալ Նահանգների ջերմ հարաբերությունները։
Սա որպես նախաբան, որպեսզի արժեքների ու բարեկամության մասին խոսակցությունները մի կողմ դնենք։

Մինչ մեր հիմնական հարցին անցնելը, փորձենք հասկանալ, թե որն է Ռուսաստանի ստրատեգիան մեր ռեգիոնում։

Այն աշխարքաղաքական վիճակը, որը կար մեր ռեգիոնում ասենք 7 տարի առաջ, Ռուսաստանին ձեռնտու էր’ Թուրքիան իրեն պասիվ էր պահում Հարավային Կովկասում, Ադրբեջանը զգուշավոր էր, այսինքն Ռուսաստանի համար Հայաստանը կատարում էր իր հիմնական աշխարքաղաքական գործառույթը’ կատարել Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ բուֆերի դերը, դրանով սահմանափակելով պանթուրքիստական ու համաթուրանական նկրտումները։

Մոսկվայում հայ իրավաբանների հանդիպման ժամանակ հայտնի անձը ասել է, որ պատերազմից առաջ իրավիճակ էր փոխվել ու պարզվեց, որ Հայաստանը սնանկ է։

Հիմա գանք մեր գլխավոր հարցերին, ինչ իրավիճակ էր փոխվել մեր ռեգիոնում ու աշխարհում, որ հարցում էր Հայաստանը սնանկ եւ ինչու էր Ռուսաստանին պետք զորք մտցնել մեր ռեգիոն։

Սա է այն գլխավոր հարցերն են, որը պատերազմից առաջ, ու հատկապես պատերազմից հետո մենք պետք է քննարկեինք։ Մնացածն այս հարցերի պատասխաններից են բխում",-գրել է քաղաքագետը Facebook-ի իր էջում։


VERELQ-ը հիշեցնում է, որ համաձայն Armvoice տելեգրամ ալիքի՝ Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի և հայ իրավաբանների հանդիպումից տարածած ձայնագրության, հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը մեղադրել է Ռուսաստանին՝ Արցախում ստատուս քվոյի փոփոխության համար։


«Մենք մերոնցով ենք խոսում, ստատուս քվոն, որ մենք ունեինք, ունեինք ուղիղ այնքան ինչքանով, որ դրա գոյությունն այդ տեսքով համընկնում էր Ռուսաստանի շահերի հետ։ Երբ որ կոնյուկտուրան փոխվեց, փոխվեց ամեն ինչ։ Երբ որ եկել էր պահը, որ մենք ինչ-որ բանով պետք է վճարեինք, պարզվեց, որ մենք կամ չենք կարող, կամ չենք ուզում վճարել, կամ չունենք վճարելու որևէ բան, որովհետև մենք սնանկ ենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:


 


 

Էդմոն Մարուքյանը Ռոբերտ Քոչարյանին կոչ է արել «մի կողմ քաշվել»
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները