9.09.2024
Գլխավոր հարցերը՝ ո՞ր հարցում էր ՀՀ-ն սնանկ և ինչո՞ւ էր ՌԴ-ին պետք զորք մտցնել մեր ռեգիոն
prev Նախորդ նորություն

Էդմոն Մարուքյանը Ռոբերտ Քոչարյանին կոչ է արել «մի կողմ քաշվել»

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նախկին իշխող վերնախավերին, այդ թվում՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, կոչ է արել «մի կողմ քաշվել»։


Նրա խոսքով՝ գործող իշխանությունները իսկական ազգային ողբերգություն են դարձել Հայաստանի համար։ Պատգամավորը կարծում է, որ երկիրն այս աղետից դուրս բերելու համար, որում հայտնվել է ներկայիս էլիտաների կառավարման հետևանքով, անհրաժեշտ է արտահերթ ընտրությունների անցկացում: Սակայն, շարունակեց նա, այդ գործընթացում որոշակի խնդիրներ կան։ Մարուքյանը վստահ է, որ ներկայիս իշխող թիմի իրական ընտրազանգվածը 10-15%–ն է, բայց նրա օգտին կքվեարկեն նաև նրանք, ովքեր կտրականապես դեմ են «նախկին իշխանությունների» վերադարձին։


Խոսքը կարող է վերաբերել ընտրողների ձայների 15-20%-ին, հնարավոր է՝ ավելի շատ, նշել է ընդդիմադիրը։ «Ես պաշտոնական առաջարկ եմ անում Ռոբերտ Քոչարյանին եւ նախկին իշխող էլիտաների մյուս ներկայացուցիչներին՝ մի կողմ քաշվեք, եւ մենք այդ մարդկանց (գործող իշխանություններին – խմբ.) կվերածենք խորհրդարանում փոքր, կոկիկ ընդդիմադիր խմբակցության՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ (գործող վարչապետ – խմբ.)», – հայտարարել է ընդդիմադիրը:


Մարուքյանն ընդգծել է, որ եթե նախկին իշխող էլիտաները չընկրկեն, ապա միայն կնպաստեն գործող իշխանության վերարտադրմանը, որն իր քարոզարշավը կկառուցի «նախկինների» վերադարձը թույլ չտալու անհրաժեշտության վրա։


 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրիա բուժման մեկնող զինվորականներին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` ԱԳՆ-ի
09.09.2024
Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր