8.11.2025
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 203 նոր դեպք, 262 առողջացում և 3 մահ
27.08.2020
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 203 նոր դեպք, 262 առողջացում և 3 մահ

Հայաստանում օգոստոսի 27-ին, ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 203 նոր դեպք, 262 առողջացում և 3 մահ: Բացասական թեստերի քանակը 1735 է: Դրական է կատարված թեստերի 10,4 տոկոսը։ Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է. Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 43270Առողջացածներ - 36988Փաստացի բուժվողներ -5153Ընդհանուր թեստեր - 200507Մահվան ելքեր - 864Մահվան ելքեր այլ պատճառով – 265 Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 75 (կին), 98 (կին) և 80 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 265 է: Իրավիճակն Արցախում ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է 3 քաղաքացու մոտ: Վարակակիրներից 2-ը Մարտակերտ, իսկ 1-ը՝ Ճարտար քաղաքներից են: Նրանց մոտ կորոնավիրուսը հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 274 մարդու մոտ, որից 252-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 20, ընդհանուր մեկուսացված է 43 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 161 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 9626 փորձանմուշի հետազոտություն