Արցախի իշխանությունը պաշտոնապես պետք է դիմի Հայաստանին միավորելու առաջարկով. Ասրյան
Հայաստանի հաջորդ իշխանության ամբողջական ձևավորումից և Հայաստանը 5 տարիների ընթացքում ռազմական և սոցիալական պետություն կառուցելուց անմիջապես հետո՝ Արցախի Հանրապետության իշխանությունը պաշտոնապես պետք է դիմի Հայաստանին միավորելու առաջարկով: Այս մասին ասված «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ է Խաչիկ Ասրյանի՝ ռազմական և սոցիալական Հայաստան կառուցելու ազգային ծրագրում:
"Հայաստանի Հանրապետության բարձրագույն իշխանության կողմից կազմակերպչական լուրջ աշխատանքներ իրականացնելուց հետո՝ միջազգային հանրության առաջ, Արցախի քաղաքացիների ազատ, արդար և պատմական հանրաքվեի միջոցով, ամբողջական Արցախը կմիավորվի Հայաստանի Հանրապետությանը:
Ավելին, հաշվի առնելով, որ տեղի են ունենում աշխարհաքաղաքական սրընթաց փոփոխություններ, և աշխարհի հատկապես գերտերություններն ու միջազգային կազմակերպություններն արդեն իսկ առաջնային, գլխավոր են դարձրել պետությունների տարածքային ամբողջականությունն, այլ ոչ թե ազգերի ինքնորոշումը, ուստի, Հայաստանի հաջորդ՝ ազգային-քրիստոնյա իշխանությունը միշտ խոսելու է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության մասին, որի մեջ պարտադիր ընդգրկված կլինի ամբողջական Արցախը:
Ամբողջական Արցախը Հայաստանին վերամիավորելուց անմիջապես հետո՝ Հայաստանի բարձրագույն իշխանությունը պետք է ձեռնամուխ լինի հայկական պատմական հողերն ազատագրելուն և Հայաստանին վերամիավորելուն",- ասված է հայտարարության մեջ: