Ադրբեջանական հրետակոծությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր ու վիրավորներ: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնում է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր: Մնացած բնակավայրերի մասով տվյալները ճշտվում են:Հրետակոծել են նաև դպրոցներ, ներառյալ՝ Ստեփանակերտում:Քաղաքացիական ենթակառուցվածքների մեծամասշտաբ վնասներ կան բազմաթիվ բնակավայրերում: