ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել ու գրել. «Հայրենիքի (Ազգային հերոսի) շքանշան, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան. այսօր պարգեւները կհանձնվեն իրենց տերերին»։ VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ վարչապետի միջնորդությամբ և Հանրապետության նախագահի հրամանագրերով Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողներ կպարգևատրվեն «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողներ՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։Վարչապետի միջնորդությամբ կապիտան Ռուբեն Սանամյանը կպարգևատրվի Ազգային հերոսի կոչումով՝ Հայրենիքի շքանշանով։