23.11.2024
ՌԴ-ն խստացնում է միգրացիոն քաղաքականությունը. ՀՀ քաղաքացիները ևս կառնչվեն դրանց
prev Նախորդ նորություն

ՌԴ ներկայությանը դեմ արտահայտվողներն ակամայից Հայաստան են հրավիրում թուրքերին. Շարմազանով

Ռուսաստանի՝ պատերազմը դադարեցնելու ջանքերն ու ռուս խաղաղապահների տեղակայումը չլիներ՝ կապիտուլյանտը Ստեփանակերտն ու Արցախի մնացած մասն էր հանձնել թուրքին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

"Իսկ եթե հոկտեմբերի 19-20-ին կապիտուլյանտն ընդուներ Պուտինի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկը, ապա այսօր Շուշին ու Հադրութը մերը կլինեին ու հազարավոր նոր զոհեր էլ չէինք ունենա։

Ռուսաստանի ներկայությանը դեմ արտահայտվողներն ակամայից Հայաստան են հրավիրում թուրքերին։

Հ.Գ. Պատմությունից դասեր քաղել է պետք ու հիշել, որ Արեւմուտքի նավերը չեն կարող բարձրանալ հայկական լեռները",- գրել է Շարմազանովը։