Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սուրեն Սահակյանն ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից: Հիշեցնենք, որ Սուրեն Սահակյանն այդ պաշտոնում նշանակվել էր այս տարվա հունվարին։ Նախօրեին հայտնի դարձավ, որ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հրաժարական է ներկայացրել: Ավելի ուշ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանը նշանակվեց Պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում։