Լոս Անջելեսում վերջին հրաժեշտն են տվել անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանին: «Ամերիկայի ձայնը» հաղորդում է, որ Ջիվան Գասպարյան կրտսերը լրագրողներին հայտնել է, որ հանրահայտ դուդուկահարի հուղարկավորությունը տեղի կունենա Հայաստանում հուլիսի 24-ին։ Ջիվան Գասպարյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը մահացել է հուլիսի 6-ին: