Սոցիալական ցանցերի օգտատերերը ահազանգում են Հայաստանի տարբեր համայնքներում համատարած հոսանքազրկումների մասին: Մասնավորապես, հոսանքազրկված են Ապարանը, Գյումրին, Վանաձորը, Դիլիջանը, Տավուշի գյուղերը և այլ համայնքներ: Նշենք, որ համատարած հոսանքազրկումները համընկան ձայների հաշվարկի հետ: Ընդդիմադիր կուսակցություններն ահազանգում են, որ այս ամենը միտումնավոր է: ՀԵՑ-ից VERELQ-ին հայտնեցին, որ էլեկտրաէներգիայի խափանումները Վրաստանից անջատումներով են պայմանավորված, քանի որ ՀԱԷԿ-ը վերանորոգման է կանգնած և մենք ներկայումս էլեկտրաէներգիա ենք ստանում հարևան պետությունից: