20.04.2025
Կարգը խախտողները կպատժվեն. Հայաստանում խստացվում է համավարակի դեմ պայքարը
prev Նախորդ նորություն

Տնտեսագիտական համալսարանն անցնում է առցանց ուսուցման

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, պայմանավորված երկրում համաճարակային իրավիճակի վատթարացմամբ, անցնում է առցանց ուսուցման։


«Դասապրոցեսը հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 15-ն առցանց կկազմակերպվի բոլոր կրթաձևերում /առկա, հեռակա/ և բոլոր մակարդակներում /բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա/», - ասված է ՀՊՏՀ-ի հայտարարության մեջ։


ՀՀ Առողջապահության նախարարությունն առաջարկ է ներկայացրել ԿԳՄՍՆ-ին՝ դպրոցներում արձակուրդը 1 շաբաթով երկարացնելու և բուհերում հեռավար կրթության անցնելու վերաբերյալ։


Նշենք, որ հանրապետությունում հոկտեմբերի 24-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1184 նոր դեպք: Առկա է 1221 առողջացած, գրանցվել է 42 մահվան դեպք: Արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։


 


 


 

ԲՈւՀ-երը կանցնեն հեռավար ուսուցման, իսկ դպրոցական արձակուրդը կերկարաձգվի մեկ շաբաթով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար